211652_close_icon
views-count163971 դիտում article-date 15:53 29-05-2022

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բախվել են «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրենի Hyundai-ն ու «Զազո» ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, «Զազոն» սատկել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ Hyundai-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում:

Լծասայլակ վարող Ա. Վեդեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան»  բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել «Արագած» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխելը, նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև Ապարահի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով ավանակը տեղում սատկել է:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան և լծասայլը տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող  հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի  գյուղապետը, ով, իմանալով, որ նման դեպք է տեղի ունեցել, ասել էր. «Կարևորը մարդ չի տուժել ու պատրաստ եմ Զարզանդի միջոցով այս անգամ այդ ընտանիքին առանց գումարի «Զոզո» ավանակին տալ»:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր