211652_close_icon
views-count25574 դիտում article-date 20:00 19-10-2015

Արտակարգ վթար Արմավիրի մարզում. 51-ամյա վարորդը Opel-ով բախվել է ավանակով սայլակին. ավանակատերը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավանակը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 51-ամյա Գևորգ Միլիտոնյանը իր վարած Opel Sintra մակնիշի 32 OS 098 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել է Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ 49-ամյա Հայկ Դշխունյանին պատկանող ավանակով սայլակի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սայլակի վրա նստած Հ. Դշխունյանը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ ավանակը տեղում սատկել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր