211652_close_icon
views-count109283 դիտում article-date 22:00 21-08-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. «Մուրացան» ծննդատան շտապօգնության ավտոմեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց. «Զազո» կովը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է առանց արտաքին լուսավորության, երկաթե արգելապատնեշների վրա բացակայում են լուսաին փարոսիկները, իսկ կովի տերն էլ զրույցում ասում էր. «Ամեն օր իմ «Զազո» կովին տանում եմ նշված հատվածով, քանի որ թույլատրելի է, երկու կողմերում էլ տեղադրված է հատուկ նշան, որ այդ վայրով հնարավոր է տեղափոխել խոշոր եղջերավոր անասուն: Եթե արտաքին լուսավորությունն ու լուսային փարոսիկիները լինեին, ապա դեպքը տեղի չեր ունենա: Ես էլ եմ վարորդ, ես էլ եմ հասկանում, որ Honda-ի վարորդը այդքան էլ մեղք չունի: Իմ «Զազո» կովի մահվան մեջ ես մեղադրում եմ պատկան մարմիններին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկում նշված հատվածն ապահովեն արտաքին լուսավորությամբ ու լուսային փարոսիկներով»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր