57604 դիտում
16:40 26-09-2020
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 35-ամյա վարորդը ЗИЛ 130-ով, որի թափքի մեջ «Զազո» անունով կովն էր, կողաշրջվել է. Զազոն տեղում սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Օզմանյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով թափքի մեջ գտնվող խոշոր եղջերավոր անասունը տեղում սատկել է։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարաիական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրսաավում։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները [color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ի թղթակցին ասում էին, որ խոշոր եղջերավոր անասունին գյուղացիներն անվանում էին «Զազո»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)