1777 դիտում
13:17 13-01-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները երկուստեք գոհունակություն են հայտնել իրենց ղեկավարած կառույցների միջև առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել դրանք առավել խորացնել՝ երկու պետությունների միջև ռազմավարական դաշնակցության, բարեկամության ոգուն համապատասխան:
Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ միմյանց երկրներում իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետությունն բարձրացնելու համար:
Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:
Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:
Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:
Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:
Նմանատիպ նյութեր
2152 դիտում
12:10 02-09-2021
Վլադիվոստոկում կայացել է Արթուր Դավթյանի հանդիպումը ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ
Այս բաժնից
20914 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է