3209 դիտում
12:25 29-11-2017
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, և ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները: Արթուր Դավթյանը շեշտել է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց և էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից և արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:
ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան բարձր է գնահատել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործունեությունն առավել նպատակային դարձնելու ՀՀ դատախազության ջանքերը: Նա նշել է, որ հաստատված իրավապայմանագրային բազան, ինչպես նաև երկու երկրների դատախազությունների միջև հաստատված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել երկու երկրներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավական փոխօգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:
Գլխավոր դատախազները քննարկել են նաև իրավական փոխօգնության և դատաիրավական ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2018-2020թթ. համագործակցության ծրագիրը, որով մասնավորապես նախատեսվում են համատեղ աշխատանքներ ԵԱՏՄ տարածքում հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման ուղղությամբ: Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև 2006թ.-ից առ այսօր ստորագրվող համագործակցության՝ թվով 5-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները կարևոր նշանակություն ունեն կողմերի միջև հետագա իրավական համագործակցության խորացման համար:
[b]
Հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2880 դիտում
18:48 05-10-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
1349 դիտում
11:50 08-07-2021
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի գլխավոր դատախազի հետ
1777 դիտում
13:17 13-01-2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին