774 դիտում
13:58 26-05-2022
Զոհված զինծառայողների հարազատները մտան ԲԴԽ. լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել. News.am
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատները տասը րոպե ժամանակ էին տվել՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ու հանդիպի իրենց հետ։ Ժամանակը լրանալուց հետո ծնողները ցանակացան ներս մտնել, սակայն ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել և խոչընդոտում են ծնողների մուտքը ԲԴԽ,հայտնում է News.am-ը։
«Ներողություն եմ խնդրում ոստիկաններից, բայց կներեք՝ մենք առաջ պետք է գնանք։ Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ ի վերջո ընդունվել է իրենց պահանջը՝ գոնե 30 ծնողով ներս մտնել։ Կարին Տոնոյանը խնդրեց, որ ամեն ընտանիքից մեկական ծնող ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների ներկայացուցիչներ լինեն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել, այդ հարցը ներսում ծնողները կբարձրացնեն։

Նմանատիպ նյութեր
3528 դիտում
22:40 07-03-2016
«Լեսթերի» խաղացողներին թույլ չեն տվել ներս մտնել Լոնդոնի էլիտար գիշերային ակումբ. տեսանյութ
Այս բաժնից
301 դիտում
18:19 18-04-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
307 դիտում
18:05 18-04-2024
Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել են պատվավոր հյուպատոսներին