211652_close_icon

Արդեն որերորդ բողոքն եմ ստանում աշակերտներից, որ երբ շուտ են գալիս դպրոց՝ ստիպված փողոցում են սպասում, մինչև թույլ տան ներս մտնել. ԿԳ նախարար

views-count55002 դիտում article-date 11:49 13-10-2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ բողոքներ է ստանում այն մասին, թե աշակերտները դպրոց շուտ հասնելու դեպքում ստիպված են լինում սպասել փողոցում, մինչև թույլ են տալիս մտնել դպրոց: «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք: Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք... Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորություն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար»,-գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր