211652_close_icon
views-count5114 դիտում article-date 21:38 24-05-2022

Ուշադրություն. Գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում. ԱԻՆ

Ուշադրություն

Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր