211652_close_icon
views-count1578 դիտում article-date 15:10 28-03-2014

Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում՝ 12-15 աստիճանով. ԱԻՆ

Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև: Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում` Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առաց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:

Նմանատիպ նյութեր