3751 դիտում
21:12 19-02-2021
Ուշադրություն. հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 19-ի ցերեկը դադարներով սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ նյութեր
3983 դիտում
23:28 10-02-2022
Ուշադրություն. գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք. ԱԻՆ
7112 դիտում
23:27 26-01-2017
Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք
Այս բաժնից
1126 դիտում
22:41 09-05-2024
Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. ՀՀ ոստիկանապետ. factor.am
661 դիտում
22:27 09-05-2024
Բեռնատար մեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել