211652_close_icon
views-count796 դիտում article-date 13:26 23-05-2022

Սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարց չէ, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։

Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։

Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է։

Նմանատիպ նյութեր