1313 դիտում
13:43 09-12-2020
ՀՀ ԱԳ նախարարը կարևորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչումը
Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը:
Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում խաղաղության հաստատման և հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։
Նախարար Այվազյանը շեշտեց Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների իրականացումը, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմամբ, կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, որի նպատակն էր Արցախում ստեղծել հումանիտար աղետ և հասնել Արցախի լիարժեք հայաթափմանը:
Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության կարևորությունը: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց այս դժվարին ժամանակներում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը Արցախի ժողովրդին, որն արտահայտվեց նաև Արցախի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրմամբ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝ տեղում միջազգային համապատասխան մարմինների ներգրավման միջոցով:
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք անհանգստացնող գնահատվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը ինչպես Արցախի դեմ ագրեսիայում ուղիղ ներգրավվածությամբ, այնպես էլ՝ տարածաշրջան Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչումը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/12/09/1173015/]Հիշեցնենք, [/url]որ հանդիպման ավարտին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց