211652_close_icon
views-count2930 դիտում article-date 21:25 22-05-2022

Գվարդիոլան չկարողացավ զսպել արդյունքները. անհավանական հանգուցալուծում ԱՊԼ-ի վերջին տուրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրը:

ԱՊԼ-ի վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Սիթին» մեկ միավորի առավելություն ունեին «Լիվերպուլի» նկատմամբ։ 38-րդ տուրում «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ ընդունեցին «Ասթոն Վիլային»։

69-րդ րոպեի դրությամբ հյուրերը հաղթում էին 2-0 հաշվով։ Գոլի հեղինակ էին դարձել Մեթթի Քեշը և Ֆելիպե Կոուտինյոն։ Եթե խաղն այդպես էլ ավարտվեր, կամ՝ ոչ-ոքի լիներ, ապա «Լիվերպուլը» չեմպիոն կդառնար:

Սակայն Գվարդիոլայի սաները 13 րոպեի ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլև կամային հաղթանակ տոնել։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, ևս մեկ գոլ խփեց Ռոդրին։ Այսպիսով, «Սիթին» վաստակեց 93 միավոր և անհասանելի դարձավ «Լիվերպուլի» համար։

«Մանչեսթեր Սիթին» երկրորդ տարին անընդմեջ դառնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Անհավանական այս խաղից հետո «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չկարողացավ զսպել արցունքները. այնքան նյարդային և դժվարին պայքարում տրվեց հաղթանակը:

Զուգահեռաբար ընթացող խաղում Յուրգեն Կլոպի թիմը 3-1 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ, թեպետ երկար ժամանակ պարտվում էր: Բայց այս հաղթանակը «Լիվերպուլի» համար թույլ սփոփանք էր. թիմը մնաց 2-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

https://player.crazyvidup.com/embed/F93Q3ULMf0QCn?autoplay=1&htmlplayer=1

Նմանատիպ նյութեր