Սուարեսը չկարողացավ զսպել արցունքները. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Լիվերպուլ»-ը չկարողացավ հաղթել «Քրիստալ Պելաս»-ին և գործանականորեն զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Հատկանշական է, որ մերսիսայդյան ակումբը խաղի ընթացքում համարձակվեց ձեռքից բաց թողնել երեք գնդակի առավելությունը: Մինչ 79-րդ րոպեն «Լիվերպուլ»-ը մրցակցին հաղթում էր 3:0 հաշվով, սակայն 9 րոպեի ընթացքում երեք գոլ ընդունեց սեփական դարպասը:
Խաղի եզրափակիչ սուլիչից հետո «Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները: