ՕՐՎԱ ԵՐԳ. «Մոր երգը զինվորին». Նարե Գևորգյանի հուզիչ կատարումը, երգչուհին չկարողացավ զսպել արցունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգչուհի Նարե Գևորգյնաը օրերս հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության` «Arena Live» հաղորդաշարին, որտեղ կատարել է արդեն սիրված և հիթ դարձած երգեր:
Նա ներկայացրել է նոր՝ «Մոր երգը զինվորին» երգը՝ պրեմիերայի տեսքով՝ նվիրելով այն հայ զինվորներին։ Երգը հուզել է դահլիճում նստած հանդիսատեսին: Արցունքները չի կարողացել զսպել նաև երգչուհին, ով երգը կատարելիս հուզվել է, բայց երգը մինչ վերջ պատվով է կատարել:
Երգի խոսքերի հեղինակը Անդրանիկ Գևորգյանն է, երաժշտությունը՝ Հեղինե Ղուկասյանի:
EXCLUSVE.am-ը երգը նվիրվում է բոլոր զինվորներին և բարի ծառայություն մաղթում Հայ զինվորներին...
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարը՝ Նարե Գևորգյանի անձնական արխիվից