Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, հայտնում է News.am-ը:
Ստեփանակերտում համաժողովին մասնակցող Արայիկ Հարությունյանը չի պատասխանել մամուլի հարցերին՝ անգամ հարկ չհամարելով կանգ առնել։
Այնուամենայնիվ, լրագրողները, հետեւելով հեռացող Հարությունյանին, հնչեցրել են հարցը, թե կարծիք ունի՞ արդյոք նա Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, որին Ղարաբաղի նախագահը առանց շրջվելու օրորել է գլուխը՝ կամ ի նշան խոսել չցանկանալու, կամ՝ կարծիքի բացակայության։