211652_close_icon
views-count811 դիտում article-date 17:28 22-05-2022

Ուկրաինայի խորհրդարանը ռազմական դրությունը 3 ամսով երկարաձգեց

Ուկրաինայի խորհրդարանը կողմ է քվեարկել ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի՝ 3 ամսով երկարաձգմանը։ Այս մասին հայտնում է TACC-ը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադային օրինագծեր էր ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է մայիսի 24-ին: 

«Ռադան քվեարկել է ռազմական դրության ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 23-ը, երկարաձգելու օգտին։ Նաև 3 ամսով երկարացվել է զորահավաքը»,- հայտնում է լրատվական գործակալությունը։ 

Նմանատիպ նյութեր