15315 դիտում
19:01 26-11-2014
Դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» կալանքը
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» խափանման միջոց կալանքը:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց միջնորդությունը և «Զապը» ևս 2 ամիս կմնա կալանքի տակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստը տեղի է ունեցել առանց Ա. Սողոյանի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/31/32187/]ավելի վաղ[/url] դատարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նշված դատարան Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել էր կալանքի: Դատավորը մերժել է նաև նրա փաստաբանի միջնորդությունը` գրավի դիմաց ազատ արձակելը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
3004 դիտում
14:38 03-11-2014
Անդրանիկ Սողոյանի՝ «օրենքով գող» Զապի փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարություն
7883 դիտում
11:03 07-11-2014
Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանքի որոշումը բողոքարկեցին
13222 դիտում
12:51 18-11-2014
Ինչ ընթացք ստացավ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի գործը. նրան կարտահանձնե՞ն, թե՞ ոչ