211652_close_icon
views-count1606 դիտում article-date 23:42 21-05-2022

Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը․ Արթուր Վանեցյան, Tert.am

«Արցախն այլևս փրկվելու է Երևանի կենտրոնում, Արցախի պաշտպանությունն իրականացվելու է Երևանի կենտրոնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Tert.am-ը:

Նա նշեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերն այսօր ապահովում են Արցախի ժողովրդի ու Արցախի մնացյալ հատվածի անվտանգությունը։

«Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը, որևէ քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար։ Այստեղ՝ Երևանում, Հայաստանում, պետք է պայքարենք ու պաշտպանենք Արցախի շահերը, իսկ մնացած ամեն ինչ կեղծ են»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանն ասաց, որ բոլորն են եղել  Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից։

«Ես  եղել եմ  Արցախում սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը։ Նոյեմբերի 8-ին պաշտպանության բանակի  հրամանատարի կողմից ասվել է, որ ռազմական գործողություններն ավարտվել են, դուք այլևս բան չունեք անելու, գնացեք Երևան։

Ասում են Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանձնել են Շուշին։ Հասկանում եք՝ ինչի մասին են խոսում։ Սեյրան Օհանյանը իմ աչքի դեմն է եղել քանի օր Շուշիում։ Սեյրան Օհանյանի ընկերը հրազենային վիրավորումից է զոհվել, մեր Էդգար Ավանեսովը։ Հրազենային, այսինքն թուրքն ավտոմատով կրակել է։ Հասկանում եք՝ այդ պատերազմի ժամանակ չի եղել իրավիճակ, որ թուրքն ու հայը դեմ առ դեմ մարտի բռնվեն։ Մենք եղել ենք այդ իրավիճակում։ Հետո եղել է Շուշիից իջնելու հրաման։ Թող քննություն իրականացնեն, հասկանան՝ ինչու եղավ այդ հրամանը, ով հանձնեց Շուշին, ինչու հանձնեց։

Նմանատիպ նյութեր