997 դիտում
16:34 02-09-2023
Այս անհայրենիք, թշվառ իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների մահերի գնով. Վանեցյան․ news.am
News.am-ը գրում է․ Ինչ-որ ժամանակով ընդդիմության փողոցային պայքարը դադար էր առել, բայց ընդդիմությունը ոչ մի րոպե հետքայլ չի արել և պայքարում է Արցախի ու Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ցավով եմ ասում նաև Հայաստանի համար, քանի որ այսօր տեսնում ենք, թե ամեն օր ինչեր են կատարվում ՀՀ սահմաններին: Արցախում այսօր շատ բարդ է, բայց փառք ու պատիվ մեր քույրերի ու եղբայրների, որոնք կարողանում են դիմակայել այս դժվարություններին և ցույց տալ, որ կարողանում են պայքարել իրենց հայրենիքի համար և դրանով նաև մեզ էլ «ստիպեն», որ պայքարենք իրենց իրավունքների համար»,-ասաց նա:
Հարցին, թե հայքարը միայն հանրահավաքներ անե՞լն է, Վանեցյանը պատասխանեց. «Քննադատություններ շատ կարող են հնչել, կարող ենք ասել, որ ընդմիջումներով պայքարել չի կարելի, բայց հասկանում եք, որ այս թշվառ, ազգադավ, անհայրենիք իշխանությունները պայքարում են բացառապես իրենց իշխանությունը պահելու համար: Սրանք իշխանությունը պահում են մեր տղաների, հայրենակիցների մահերի գնով: Յուրաքանչյուր օր լսում ենք նոր գույժի մասին, որ զոհվեցին, գերեվարվեցին մեր տղաները, սովամահ են լինում մեր երեխաները, բայց այս իշխանություններն անում են ամեն ինչ, որ մնան իշխանության: Պետք է չհուսահատվենք և պայքարենք», - նշեց նա:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը