211652_close_icon
views-count2151 դիտում article-date 23:04 20-05-2022

Հիմա կարող ենք իրականացնել այն, ինչ խոստացել եմ. Յուրգեն Կլոպ

Յուրգեն Կլոպը կողմ է «Լիվերպուլի» համար չեմպիոնական շքերթի գաղափարին։
 
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «կարմիրները» չեմպիոնական շքերթ են անցկացնելու՝ անկախ Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի արդյունքներից։
 
Այս մրցաշրջանում ակումբը նվաճել է Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը: «Մենք տոնելու բավականաչափ առիթներ արդեն ունենք՝ Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, այն ամենը, ինչը որ դեռ կարելի է նվաճել:
 
Երկու տարի առաջ, երբ չեմպիոն դարձանք, շքերթ չէինք անցկացնում։ Ուրախ եմ, որ հիմա կարող ենք իրականացնել այն, ինչ խոստացել եմ։ Սա միայն «Լիվերպուլի» համար է։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն մյուսները»,- հայտարարել է «Լիվերպուլի» մարզիչը։
 
Մերսիսայդցիները դեռ հնարավորություն ունեն նվաճելու Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան, որի եզրափակչում նրանք կխաղան «Ռեալի» հետ։

Նմանատիպ նյութեր