Յուրգեն Կլոպ. Ժողովուրդը հաճախ լսում է ոչ այն մարդկանց, դրա համար էլ ԱՄՆ-ի նախագահ Թրամպը դարձավ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է քաղաքականությունից: Այն հարցին, որ նրա խոսքին շատ հաճախ ականջալուր են լինում, ասել է.
«Գիտեք, խնդիրն էլ հենց դրանում է: Ժողովուրդը հաճախ լսում է ոչ այն մարդկանց: Հենց այդ պատճառով էլ աշխարհում տեղի է ունենում այն, ինչ՝ տեղի է ունենում այն:
Այդ իսկ պատճառով էլ Թրամպը դարձավ ԱՄՆ-ի նախագահ, թեպետ կան մարդիկ, որոնք ակնհայտորեն ավելի հարմար են այդ պաշտոնի համար: Դա անհավանական է, որ նման երկրում ամեն ինչ ավարտվում է... գրողը տանի, Թրամպի ընտրությամպ», եզրափակել է գերմանացի մասնագետը: