211652_close_icon
views-count955 դիտում article-date 10:33 19-05-2022

Տարածաշրջանում լարվածությունը ձեռք է բերել ձգձգվող բնույթ․ Մուտաֆա Շենթոփ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանին եւ արցախյան հակամարտության թեմային է անդրադարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը, ով մայիսի 16-18-ը Բաքվում էր՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 3-րդ գլխավոր համաժողովին։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը քննադատել է «գլոբալ խաղացողներին» տարածաշրջանային հարցերին մշտապես միջամտելու համար, ինչն ուղեկցվել է «համամարդկային արժեքների եւ արդարության սկզբունքների անտեսմամբ»։ Այլ կերպ ասած՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան հուշում է, որ տարածաշրջանային հարցերն ու խնդիրները Թուրքիան նախատեսում է վերցնել իր վերահսկողության տակ եւ չի ընդունելու տարածաշրջանից դուրս խաղացողների միջամտությունը։

Շենթոփի խոսքով՝ խոշոր տերությունների գործողությունների արդյունքում են սրվել առկա ճգնաժամերը՝ հանգեցնելով նրան, որ «լարվածությունը ձեռք է բերել ձգձգվող բնույթ»։ Նա հիշեցնում է Հայաստանի հետ հակամարտությունը, որը, ըստ նրա, «աշխարհի ազդեցիկ պետությունների ստեղծած մեխանիզմի»՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծում չտվեց խնդրին։ «Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանին նրա պայքարում եւ կշարունակենք աջակցել»,- ասել է խորհրդարանի նախագահը՝ նշելով, որ «տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար չի կարելի բավարարվել միայն մեկ խնդրի լուծմամբ»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր