211652_close_icon
views-count32825 դիտում article-date 14:24 17-05-2022

«Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր, նա եղել է միայնակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 14-ին Արագածոտնի մարզում՝ Կարբի համայնքի վարչական տարածքում գտնվող Արայի լեռան «Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին BMW 5 մակնիշի ավտոմեքենան վարած և վթարի հետևանքով մահացածի ինքնությունը։ 

Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 27-ամյա Էրզիկ Ազիզյանն էր։ 

Պարզվել է նաև, որ այդ օրը դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունները, որ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 հոգի, չեն հիմնավորվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի ավտոմեքենան Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:  

Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս էին բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Քաղաքացիների ավտոմեքենաներին էին մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել էին շտապօգնության ավտոմեքենա, և պարզվել էր, որ նրանցից մեկը մահացած է:  

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն փրկարարների օգնության կարիք չէր եղել:  

Օպերատիվորեն ժամանել էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը: Ժամանել էին նաև նույն գումարտակի սպայական դասակի ավագ տեսուչներ Խաչիկ Խաչատրյանն ու Արամ Սահակյանը, ովքեր տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել:  

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի գլխավորությամբ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին