122226 դիտում
23:31 23-04-2022
Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Infiniti-ն. մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող էր. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 21:35-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.5 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Մահացածի մարմինը շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները:
Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի ռազմական ոստիկանության ծառայողներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժնում, իսկ վիրավորները ընտանիքի անդամներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+