31112 դիտում
14:21 16-05-2022
Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության թիվ 18 բրիգադը կանչով մեկնել է «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկը, որտեղ հիվանդի հարազատի կողմից ծեծի են ենթարկվել բժիշկն ու վարորդը։
Վերջիններս հարվածներ են ստացել մետաղե ձողով՝ գլխի և մեջքի հատվածներում։
Բժիշկն ու վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը պարզում են դեպքի հանգամանքներն ու բժշկի և վարորդի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում են անհաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ծեծի ենթարկած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: