211652_close_icon
views-count1027 դիտում article-date 10:30 12-05-2022

Ուկրաինայում դեռ կան վայրեր, որտեղ հայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավիճակն Ուկրաինայում շարունակում է մտահոգիչ մնալ: Դեռ կան վայրեր, որտեղ ուկրաինահայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ հայտնեց այնտեղ տիրող իրավիճակից. «Կիեւ քաղաքում համեմատաբար հանգիստ է, չհաշված որ շաբաթական մեկ-երկու անգամ հրթիռակոծվում է քաղաքը: Ծանր իրավիճակ է սոցիալական առումով. վառելիքի դեֆիցիտ է քաղաքում, դրա պատճառով շատ առեւտրի կետեր փակ են», - նշեց նա՝ հավելելով, որ ընդհանուր պետությունում պատերազմը շարունակվում է: 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը մեծ խնդիր ունի Մարիուպոլում, եւ այնտեղ, Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում են ամենաթեժ մարտերը: «Մի տեղ ստացվում է ռուսական կողմից առաջընթաց, մի կողմից՝ ոչ: Խարկովում հրթիռակոծությունը շարունակվում է, նրանք արդեն հեռվից են ռմբակոծում: Այդպես է իրավիճակը եւ ընդհանուր առմամբ ծանր», - հավելեց նա: Մկրտչյանի խոսքով՝ իրենք հենց առաջին օրվանից զբաղվել են հումանիտար հարցերով եւ հիմա էլ դրանով են զբաղված. օգնությունը չի ուշանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր