211652_close_icon
views-count1146 դիտում article-date 13:42 11-05-2022

ԱՄՆ նախագահն ու Իտալիայի վարչապետը Վաշինգտոնում քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնության հարցեր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Հաղորդում է «Ազատությունը»։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ներառյալ՝ ռազմական։

Դրագին կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել․ - «Մենք պետք է օգտագործենք բոլոր ուղիները՝ խաղաղության հասնելու, զինադադարի և լուրջ բանակցությունների համար»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին ավելի ուշ այս առիթով նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես կողմ է բանակցություններին, սակայն առայժմ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է դրանց։

«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել, բայց չհաջողվեց», - հանդիպումից առաջ ասել էր Դրագին՝ շարունակելով․ - «Մեր ազգերի դաշինքը միշտ ուժեղ է եղել, և Ուկրաինայում պատերազմն ավելի է ամրապնդել այն»։

Նմանատիպ նյութեր