ԱՄՆ֊ի նախագահն ու Իտալիայի վարչապետը քննարկել են ՌԴ֊ի դեմ պատժամիջոցների խստացումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին հեռախսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են կոորդինացնել ՌԴ֊ի նկատմամբ գնաճի գործողությունները, եթե վերջինս շտապ միջոցներ չձեռնարկի Ուկրաինայի արևելյան հատվածի իրադրության կարգավորման գործում։