Մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 65-ամյա Սոս Ալեքսանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 35-ամյա Արսեն Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Քոչարյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, սակայն բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել:
Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ պարեկ Խաչիկ Եգանյանն ու կրտսեր պարեկ Արտակ Եսայանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի