41980 դիտում
14:43 09-05-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Toyota Ipsum-ն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետի Lexus-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ում բախվել են Lexus և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կարգադրությամբ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը վարորդներից սթափության փորձաքննություն է վերցնում։
Վթարի մասին ՃՈ 1 77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Lexus-ը վարել է ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+