36992 դիտում
10:25 06-05-2022
Քեզ բացակա չենք դնի. որպես հավերժ չեմպիոն՝ դու դարձար հավերժ լեգենդ, «Դինամո»-ում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված Մելքոն Հովհաննիսյանի անվան խաչքար-պուրակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 5-ին, Երևանում՝ «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Մելքոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող խաչքար-պուրակի բացման արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Մ. Հովհաննիսյանի ծննդյան օրն էր։ Իսկ մինչ այդ, «Դինամո» մարզադահլիճում սկսվել էր լեգենդ դարձած հերոսի անվան ՀՀ սեղանի թենիսի միջազգային մրցաշար։
Մ. Հովհաննիսյանը ՀՀ սեղանի թենիսի մեծահասակների փոխչեմպիոն էր։
Մինչ սպիտակ սավանը կիջեցվեր խաչքարի վրայից, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը, ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն։
Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ դպրոցական, զինվորական, սեղանի թենիսի բազմաթիվ չեմպիոններ, մրցաշարի մասնակիցներ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, սպորտի ներկայացուցիչներ, ովքեր նաև ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։
Այնուհետև մարզադահլիճում շարունակվեց հերոսի հիշատակին անցկացվող սեղանի թենիսի մրցաշարը։ Այն նվիրված էր հերոսի 20-ամյակին և անցկացվում էր միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 64 հոգի՝ 32 տղա, 32 աղջիկ։
Մրցույթում տղաներից առաջին տեղը գրավեց Ավետ Վասիլյանը, երկրորդ տեղը՝ Նարեկ Ստեփանյանը, երրորդ տեղը՝ Մուշեղ Նազարյանը։
Աղջիկներից առաջին տեղը գրավեց Վալյա Ասոյանը, երկրորդ տեղը՝ Ռիմա Խլղաթյանը, երրորդ տեղը՝ Ասյա Պողոսյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պուրակի կառուցման գաղափարն ու նախաձեռնության հեղինակը ՀՀ սեղանի թենիսի բազմակի չեմպիոն Գարիկ Մկրտչյանինն է, ում հովանավորությամբ էլ կյանքի կոչվեց գաղափարը։
Մրցաշարի մասնակիցներն այցելեցին նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին և կատարեցին խնկարկում՝ հերոսի շիրիմին։
***
Մելքոն Հովհաննիսյանը 10 տարեկանում արդեն մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն էր, 13-ում՝ մինչև 18 տարեկանների բացարձակ հաղթող: Կազանում, Կիպրոսում, Ստրասբուրգում և այլուր կազմակերպված միջազգային բազմաթիվ մրցաշարերում ևս բարձր էր պահում Հայաստանի պատիվը։ Եվրոպայի լավագույն 32 խաղացողներից մեկն էր։ Հայաստանի անկախացումից հետո Մելքոնը ամենատաղանդավոր և հեռանկարային թենիսիստն էր, ով հասցրեց մեծ նվաճումներ գրանցել. 17 տարեկանում դարձավ սպորտի վարպետ և փոխչեմպիոն անհատական մրցապայքարում՝ զիջելով միայն 31-ամյա Վարուժան Բաղդասարյանին, իսկ զուգախաղերում դարձավ մեծահասակների Հայաստանի չեմպիոն:
Մելքոնը 2020թ․ հուլիսին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Արցախի Մարտունի-2 զորամասում։ Երկու ամսվա զինծառայողը սեպտեմբերի 27-ից մասնակցում է կատաղի ու ծանր մարտերին։ Հայրը վերջին անգամ տղայի հետ խոսել է հոկտեմբերի 15-ին։ Հենց այդ օրն էլ ջոկատի 9 տղաները շրջափակման մեջ են հայտնվում։ Անհավասար մարտերի ժամանակ Մելքոնը զոհվում է․․․ Սարսափելի լուրը տեղ հասավ հունվարին․․․
Հավերժ փա՛ռք քեզ, հերոս
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 411+
411+