211652_close_icon
views-count14080 դիտում article-date 23:35 05-05-2022

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Land Rover-ը, Nissan-ը, Honda-ն, Opel-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Աճառյան փողոցի թիվ 33/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Սաղաթելյանի վարած Honda մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Նորայր Խաչատուրյանի վարած Nissan մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա  Արթուր Հակոբյանի վարած Land Rover մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Պողոսյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Պողոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Անաստասիա Մաքսիմենկոն, Honda-ի վարորդ Վ. Սաղաթելյանը, նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 19-ամյա Ն. Մանուկյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, իսկ Land Rover-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Արմեն Վարդումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն  ժամանել են  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1 վաշտի պարեկները՝գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի,  վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկայի ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր