39273 դիտում
11:04 22-08-2020
Խոշոր ավտովթար Երևանում․ Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են Opel-ն ու Honda-ն․ Honda-ն էլ բախվել է ծառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Honda-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Оպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Սասուն Աղաբաբյանն ու Արման Վարդերեսյանը։
Օպերատիվորն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։
Մինչև փրկարարների ժամանումը, վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Գեղամ Մինասյանն ու Ոստիկանության զորքերի 1032 զորամասի 2-րդ գումարտակի 1-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրաձիգ Արսեն Մուրադյանը։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ու վարորդներ ասում էին, որ վթարի պատճառը նշված խաչմերուկում լուսակիրների ոչ ճիշտ կարգավորումն է, ինչի պատճառով էլ հաճախակի ավտովթարներ են տեղի ունենում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+