211652_close_icon
views-count74201 դիտում article-date 10:00 19-01-2020

Խոշոր ավտովթար Երևանում. «Աֆինա» հյուրանոցի մոտ բախվել են Honda-ն ու Opel-ը, Honda-ն տապալել է երկաթե էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին հայտնաբերել են բեռնախցիկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի 36 PN 343 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի 36 RՍ 298 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում, ով հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը «քոքից» կոտրվել է և այն չի ընկել, քանի որ էլեկտրալարերն են պահում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր