211652_close_icon
views-count1419 դիտում article-date 19:25 02-05-2022

Հայ ձյուդոյիստները Եվրոպայի առաջնությունում մեդալներ չնվաճեցին

Սոֆիայում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:  Հայաստանի ներկայացուցիչներ, 73 կգ քաշայիններ  Արսեն Ավետիսյանը  և  Ֆերդինանդ Կարապետյանը անմասն մնացին խաղարկված մեդալներից:

Արսենը առաջին գոտեմարտում  Կոսովոյի պատվիրակին հաղթելուց հետո, երկրորդ փուլում  պարտվեց ռումինացի մրցակցին և դուրս մնաց պայքարից: 

Մեր առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում   հանդիպեց  ռումինացու հետ, թիմակցի օրինակով ճաշակեց պարտության դառնությունը  ու վերածվեց հանդիսականի:

Տղաները վերադարձել են Գորի, միացել են այնտեղ  մարզվող թիմակիցներ Գասպար Հայրապետյանին, Շահեն Աբաղյանին / երկուսն էլ`   60 կգ / , Արտյոմ Ղալաչյանին / 66 կգ / և  Մերուժան Սարգսյանին / 73 կգ / : Նշած մարզիկներին, ինչպես նաև Արսեն Ավետիսյանին,  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը   կուղեկցի Բոսնիայի Սարաևո, որտեղ մայիսի 5 – 8 –ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի  խաղարկության փուլերից մեկը:

Նմանատիպ նյութեր