Հայ շախմատիստները մեդալներ չնվաճեցին. պատանեկան ԱԱ
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի 14, 16, 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր չգրավեցին: Մեր շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Բենիկ Ագասարովը:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում նա 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 7.5 միավոր և կիսեց 9-12-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը: Էրիկ Գասպարյանը վաստակեց 7 միավոր:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը վաստակեցին 6.5 միավոր, Ալեքս Սահակյանը՝ 6 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը վաստակեց 7 միավոր, Անահիտ Մկրտչյանը՝ 6.5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակեց 5.5 միավոր: