72382 դիտում
16:24 01-05-2022
Առեղծվածային դեպք Երևանում. Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կիսամոխրացած կնոջ դի. տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել է նաև ՀՀ ոստիկանութան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ:
Ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից մետ 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Նորայր Մայիլյանը, մինչև ժամանեին քննիչները:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)