211652_close_icon
views-count2369 դիտում article-date 13:56 01-05-2022

Մեծ բազմությունն անկանխատեսելի է․ հանրահավաքին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ՝ նշելով, որ նախորդ օրերին մեկնարկած հավաքներն ամփոփվելու են մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով։

Տեղական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ մայիսի 1-ին ժամը 16:00-ին Երևանում նախատեսված է ցույց։ Կիրակի, մայիսի 1-ի բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով:

Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։

Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, հետևել տեղական լրատվական միջոցները թարմացումներին, խուսափել ցույցերից, 
վերանայել անձնական անվտանգության պլանները:

Նմանատիպ նյութեր