Այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ․ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլ Փաշինյանը միջազգային հանցագործ է, որը մտածված տղաներին տարել է մահվան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Գլխավոր դատախազության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, հայտնում է News.am-ը։
«Բոլոր հանցագործները պետք է դատվեն։ Բայց ես մտածում եմ, որ այս քաղաքական այլանդակը կարող է փախչել Բաքու կամ Ստամբուլ, կարող է իր թուրք եղբայրներին կանչել օգնության կամ էլ կարող է զորքը հանել մեր դեմ եւ քաղաքացիական պատերազմի դրդել։ Իմ լաոն չկա, մյուսների լաոներն էլ են գնացել, ժողովուրդ, արթնացեք, բոլորդ եկեք պայքարի»,- նշեց Լիդա Առուշանյանը։