4098 դիտում
23:33 26-12-2020
Հակոբ Ճաղարյան. ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336, Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/hakob.tshagharyan.90/posts/866218164202768]էջում[/url] գրել է.
«ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336, Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին
Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով:
Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ` այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն իրավական, կողմը:
ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար:
Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք փակ չի եղել հայական օդնավեր համար:
Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան...) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով:
Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի:
Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը:
Եվ բոլոր դեպքերում և' օդանավը, և' ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը:
Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ: Երբ չկա վայրէջքի պիտանի օդսնավակայան, անկախ պատճառներից, օդաչուները օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում:
Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում: Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով:
Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար) հետևանքով:
ՀՀ տարածքի վրայով թռչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից:
Հարցը դուրս է քաղաքական դաշտից»:
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
14:04 02-04-2015
Turkish Airlines-ի ինքնաթիռը պայթյունի վտանգի պատճառով ճանապարհի կեսից վերադարձել է Ստամբուլ
2368 դիտում
15:24 09-10-2024
Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ
3761 դիտում
12:26 06-03-2015
Turkish Airlines-ի ինքնաթիռը կաթվածահար է արել Նեպալի օդանավակայանի բնականոն աշխատանքը. ֆոտոշարք
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»