211652_close_icon
views-count1214 դիտում article-date 22:46 29-04-2022

Ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ. որոշեցի հրաժարական տալ. Արամ Ոսկանյան

Երևանի «Ալաշկերտը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ կապված ակումբի մարզչական շտաբի հետ։

««Ալաշկերտ» — «Նոա» (0:2) խաղից հետո հրաժարական է տվել մեր թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, որի հետ միասին մարզչական շտաբից հեռացել են նաև Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը:

«Վան» — «Ալաշկերտ» (0:1) խաղում մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Արմեն Պետրոսյանը, որի մարզչական շտաբում ընդգրկված են Սերգեյ Էրզրումյանը և Արմեն Կիրակոսյանը:

«Նոայի» հետ խաղից հետո հանդիպում ունեցա ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հետ:

Եկանք այն եզրահանգմանը, որ ստեղծված իրավիճակում մարզչական շտաբում փոփոխություններ են անհրաժեշտ: Որոշեցի հրաժարական տալ:

Հաջողություններ եմ մաղթում ինձ համար հարազատ ակումբին՝ առաջիկա կարևոր խաղերում»,- մեզ հետ զրույցում նշել է Արամ Ոսկանյանը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում պարոն Ոսկանյանին և իր օգնականներին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր