Սքոուլզը ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կրկին վերադարձել է իր նախկին ակումբ, սակայն այս անգամ, որպես մարզիչ: Սքոուլզը ընդգրկվել է Ռայան Գիգգզի կողմից ղեկավարվող մարզչական շտաբում:
« Հիանալի Սքոուլզին կրկին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաբազայում: Նա օգնում է Ռայան Գիգգզին, Նիկի Բատին և Ֆիլ Նևիլին»,-նշվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Սքոուլզը նախորդ տարի հրաժարվել էր ընդգրկվել Դեվիդ Մոյեսի մարզչական շտաբում: