Վան Նիստելռոյը կընդգրկվի Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում
Նախկինի հայտնի հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը, ով ներկայումս մարզչական փորձաշրջան է անցնում ՊՍՎ-ում` կընդգրկվի Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբում:
De Telegraaf-ի տվյալներով` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Ռեալ»-ի նախկին հարձակվողին Հոլանդիայի ազգային հավաքական է հրավիրել թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: