Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են դեպի Ռուսաստան այնպիսի տեխնոլոգիաների և ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին առևտրի դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արգելքը տարածվում է այնպիսի սարքավորումների վրա, որոնք կարող են օգտագործվել գաղտնալսումների և տեսանկարահանումների համար։