211652_close_icon

Մեծ Բրիտանիան G7-ի երկրներից կպահանջի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

views-count3549 դիտում article-date 14:02 10-04-2017
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը G7-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, որը մեկնարկելու է այսօր՝ Իտալիայի Լուկկա քաղաքում, պահանջելու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, գրում է Times թերթը։ Ջոնսոնը պարզաբանել է իր պահանջը՝ Մոսկվան շարունակում է մնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեղավորներից մեկը և պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, երբ ռուսական իշխանությունները հրաժարվեն Դամասկոսին աջակցություն ցուցաբերելուց։ «Մեծ Բրիտանիան հասնելու է ՌԴ-ի դեմ արևելյան պետությունների պատժամիջոցների սահմանմանը, եթե Մոսկվան չդադարեցնի Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ շփումները հակամարտության առումով»,-ասել է Ջոնսոնը։ Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթն արդեն իսկ պատրաստ է։

Նմանատիպ նյութեր