«Առանց Նիկոլ Հայաստան». Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղի ընթացքում մի խումբ երիտասարդներ մարզադաշտ են մտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Նորավանք» խաղի ընթացքում Հանրապետականի մի խումբ երիտասարդներ եւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարզադաշտ են մտել՝ վանկարկելով հականիկոլական կարգախոսներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Երիտասարդ հանրապետականներից մեկը Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ, եւ խաղը մի քանի րոպեով ընդհատվել է։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներին են միացել նաեւ խաղի բազմաթիվ հանդիսատեսներ։