211652_close_icon
views-count1028 դիտում article-date 18:56 25-04-2022

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը VBET Հայաստանի Գավաթի եզրափակչի համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը 2021-2022 VBET Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Նորավանք» - «Ուրարտու» հանդիպման համար, որը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՝ մայիսի 8-ին՝ ժամը 19։00-ին։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մայիսի 4-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր