211652_close_icon
views-count1789 դիտում article-date 23:55 23-04-2022

Թող մեր հայրենակիցները իրենք դատեն, թե ինչ «խաղաղություն» է առաջարկում Ադրբեջանը. Տաթևիկ Հայրապետյան

Երեկ Ալիևը կրկին անգամ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում և հանդես եկել հերթական քսենոֆոբիկ ու ռազմատենչ հայտարարություններով: Քանի որ ելույթը երկար է, առանձնացրել եմ մի քանի կարևոր դրվագներ, մեջբերումները բառացի են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Թող մեր հայրենակիցները իրենք դատեն, թե ինչ «խաղաղություն» է առաջարկում Ադրբեջանը, ինչ է նշանակում «խաղաղության պայմանագիր» մի պետության ղեկավարի հետ, որն ինքն է խոստովանում, որ մեծացրել է սերունդ հայի հանդեպ ատելությամբ՝ հատուկ վրեժի նպատակով: Դատեք, թե ինչ երաշխիքներ պետք է տա Ալիևը Արցախի մեր հայրենակիցներին:

–Մենք վրեժ ենք լուծել թշնամուց մարտի դաշտում:
–Այսուհետ ադրբեջանցի ժողովուրդը ապրելու է որպես հաղթական ժողովուրդ, իսկ Ադրբեջան պետությունը որպես հաղթող պետություն:
–Ղարաբաղի հարցը լուծելու նպատակով մենք մեծացրել ենք երիտասարդ սերունդը հայրենասիրության, թշնամու հանդեպ ատելության և հայրենիքին նվիրվածության ոգով:
–Ի հակակշիռ 30 տարվա անիմաստ բանակցությունների՝ ադրբեջանցի ժողովուրդը ցույց տվեց իր ուժը:
-Յուրաքանչյուրը, որ գա այստեղ, պետք է տեսնի, որ մենք ոչ միայն օկուպանտներին ենք ոչնչացրել, այս ֆաշիստներին: Մենք Հարավային Կովկասը մաքրել ենք ֆաշիստներից:
–Մենք միմիայն ուժեղացնելու ենք մեր ռազմական հզորությունը:
–«Խաղաղության պայմանագիրը» հենց մեր առաջ քաշած հինգ սկզբունքների վրա պետք է ստորագրվի, դա վերջին հնարավորությունն է Հայաստանի համար:
–Մենք պետք է բոլորին պատմենք պատմությունը: Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից պատմական փաստ է, Ադրբեջանի կողմից Երևանը Հայաստանին նվիրելը ևս պատմական փաստ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր